Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Կայացել է «Հայաստան և Հոնկոնգ. 2023 թվականի բիզնեսի հնարավորություններ և հեռանկարներ» հանդիպումը

article image
13.03.2023

Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցավ Հայ գործարարների ասոցիացիայի և Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) «Հայաստան և Հոնկոնգ. 2023 թվականի բիզնեսի հնարավորություններ և հեռանկարներ»համատեղ միջոցառումը։

   Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 100 գործարարներ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, թեթև արդյունաբերությունը, լոգիստիկան և այլն…


  Միջոցառման ընթացքում Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) տարածաշրջանային ղեկավար Լեոնիդ Օրլովը մասնակիցներին ներկայացրեց Հոնկոնգի բիզնես հնարավորությունները, ինչպես նաև HKTDC-ի գործունեությունը, 2023-24 թվականներին Հոնկոնգում նախատեսված ցուցահանդեսները, ծրագրերը խորհրդի ծառայություններն ու նախաձեռնությունները։


      Եթե ​​բաց եք թողել միջոցառումը, բայց հետաքրքրված եք ասիական շուկայով և ցանկանում եք մասնակցել ցուցահանդեսին, կարող եք կապվել Հայ Գործարարների Ասոցիացիայի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։