Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան

Հաջողակ հայկական ստարտափների մասին մեր դայջեսթում...

article image
07.02.2023

Նորությունների դայջեսթ ստարտափների աշխարհից


Picsart-ը ընդգրկվել է աշխարհի 20 լավագույն հավելվածների ցանկում և ճանաչվել է որպես լուսանկարների խմբագրման թիվ 1 հավելված:


data.ai կազմակերպության State of Mobile 2023 նոր զեկույցում Picsart-ը ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների և տեսանյութերի խմբագրում անվանակարգում:


Իսկ ահա SoloLearn հայկական ստարտափը ընդգրկվել է WeAreTeachers-ի 12 տարեկանից բարձր երեխաների համար նախատեսված լավագույն 20 ուսումնական հավելվածների ցանկում:

SoloLearn-ը ծրագրավորման ուսուցման հայկական բջջային հավելված է։ Ընկերության հավելվածները սովորեցնում են ծրագրավորում, այս պահին հավելվածն օգտագործում են ավելի քան 60 միլիոն օգտատեր:


Հայկական Zangi հավելվածը հարավամերիկյան տարածաշրջանի ամենահայտնի մեսենջերների ցանկում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ առաջ անցնելով Signal-ից եւ Viber-ից:

Լավագույն եռյակում են Whatsapp-ը, Telegram-ը և Messenger-ը: Zangi-ն տարածվում է նաև Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում և ասիական տարածաշրջանում, - հայտնել է ստարտափի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։