Ներդրումային պորտֆել

Հայկական գործարար համայնքի հզորացումը Հայ գործարարների ասոցիացիա-ի նպատակներից մեկն է։ 2021 թվականի հուլիսից Ասոցիացիա-ն մեկնարկել է վերոնշյալ նպատակին, ինչպես նաև Հայաստանում առկա գործարար գաղափարների վերհանմանն ու օժանդակությանը միտված շարունակական գործողությունների շարք։ Այս գործողությունների բաղադրիչներից մեկը Հայաստանում սթարթափների և գործող բիզնես ծրագրերի իրագործման հնարավորությունների ընդլայնումն է, ինչը նախատեսվում է իրականացնել պոտենցիալ ներդրողների հետ գործարար կապերի ստեղծման եղանակով։
Գործարար նախաձեռնութունների աջակցության ծրագիրն արդեն մեկնարկել է
Ծրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով։ Գնահատումը իրականացվում է բիզնեսի կառավարման հարուստ փորձ ունեցող անդաﬓերի ոլորտային փորձագետների մասնակցությամբ ձավորված գնահատող հանձնաժողովի կողﬕց: Դիտարկվում են տնտեսության բոլոր ոլորտներին ձեռներեցության բոլոր տեսակներին վերաբերող ծրագրերը։ Առավելությունը տրվում է նորարական գաղափարներ պարունակողներին։

Գնահատող հանձնաժողովի կողﬕց լավագույնը ճանաչված ծրագրերի հեղինակներին հնարավորութուն է ընձեռնվում դրանք ներկայացնելու Հայ գործարարների ասոցիացիայի կողﬕց կազմակերպվելիք ամենամյա Armenian Business Forum-ի ընթացքում, ինչի արդյունքում այդ ծրագրերը արժանանանում են ասոցիացիայի անդամ տարբեր գործարարների աջակցությանը։