Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Յունիքորն բիզնես կենտրոն, Մարո Մարգարյան 2/4, Երևան
Տնտեսական

Կրիպտոարժույթի շուկայի վերլուծություն. խնդիրներ և տենդենցներ

article image
Տնտեսական
Հեղինակ
no img
Իրինա Պետրոսյան
ՀՌՀ-ի տնտեսագիտության տեսության և պրոբլեմների ամբիոնի վարիչ, դոցենտ
no img
Արմեն Ավետիսյան
03.03.2023

Միջազգային տնտեսության գլոբալիզացումը և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ի հայտ են բերել աշխարհում նոր գումարի տեսակ` կրիպտոարժույթ, որն արդեն մեծ տարածում է գտել ժամանակակից տնտեսության մեջ։


Աշխարհի առաջին կրիպտոարժույթ Բիթքոինը (BTC) ստեղծվել է հեռավոր 2009 թվականին և այժմ հայտնի է գրեթե բոլորին, անկախ տվյալ ոլորտում իրենց ունեցած գիտելիքների։ Սակայն, այսօր կրիպտոարժույթը չի սահմանափակվում միայն այս թվային արժույթով, ներկայումս կան տասնյակ հազարավոր այլ կրիպտոակտիվներ, որոնք ունեն իրենց յուրահատկությունն ու արժեքը: Ավելին, կան տարբեր կենտրոնացված և ապակենտրոնացված բորսաներ, որտեղ դուք կարող եք գնել որոշակի ակտիվներ։ Գրեթե յուրաքանչյուր երկրում հնարավոր է գտնել փոխանակման կետեր, որոնցում կրիպտոակտիվը կարող է հեշտությամբ և արագ փոխարկվել այն երկրի արժույթով, որտեղ օգտատերը գտնվում է:


Երկրների միջև տեխնոլոգիական անհավասարության պատճառով, այսօր, միայն որոշ պետություններ կարող են պարծենալ, արագ զարգացող կրիպտոարդյունաբերությունն կարգավորող օրենսդրության առկայությամբ: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կրիպտոարժույթը դարձել է բլոկչեյն (blockchain) տեխնոլոգիաների զարգացման արդյունք, որն ունի սովորական համաշխարհային արժույթների նկատմամբ մի շարք առավելություններ՝

  1. Երրորդ անձանց և ինտերնետային ցանցի այլ մասնակիցների կողմից անօրինական փոխազդեցությունից պաշտպանության բարձր մակարդակ.

  2. Վճարային գործարքների իրականացման համար ցածր միջնորդավճարներ.

  3. Կրիպտոդրամապանակների օգտատերերի տեղեկատվության պահպանման նվազեցված ծախսեր:


Շնորհիվ վերը նշված առավելությունների բլոկչեյն կրիպտոարժույթի տեխնոլոգիան ձեռք բերեց մեծ ճանաչում բնակչության տարբեր շերտերում։ Այսպիսով, ըստ CoinMarketCap ընկերության՝ ներկայումս (19.02.2023), կրիպտոարժույթի ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 1 125,5 տրիլիոն ԱՄՆ դոլար, որի երրորդ մասից ավելին բաժին է ընկնում Բիթքոյնին (483,8 տրիլիոն ԱՄՆ դոլար)։

Նկար 1. Կրիպտոարժույթի ընդհանուր կապիտալիզացիան ըստ CoinMarketCap ընկերության, 19.02.2023


Նկար 1-ն արտացոլում է կրիպտոարժույթի ընդհանուր կապիտալիզացիայի փոփոխությունը 2013-2023 թթ. ընկած ժամանակահատվածում։ Ամբողջ ընթացում նկատվում է ակտիվ աճ, սակայն, չնայած այն հանգամանքին, որ առավելագույն կապիտալիզացիան եղել է 2021 թվականի նոյեմբերին, բնակչության շրջանում կրիպտոակտիվների նկատմամբ հետաքրքրությունը անփոփոխ է և շարունակում է ակտիվորեն աճել։


2023 թվականի սկզբին կրիպտոարժույթի աշխարհի հիմնական արժույթներից մեկը՝ Bitcoin-ը, վերջապես կարողացավ դուրս գալ իր երկար անկման շրջանից և անցավ 23,000 ԱՄՆ դոլարի սահմանը՝ այդպիսով ճեղքելով իր կրիտիկական մակարդակը:


Հարկ է նշել, որ այսօր արդեն արտադրված է Bitcoin (BTC)-ի ընդհանուր ծավալի 91,89%-ը, դրա ընդհանուր ծավալը կազմում է այդ արժույթով՝ 21 միլիոն միավոր: Ըստ որոշ փորձագետների Bitcoin-ի մայնինգը կավարտվի 2140 թ.։


Սակայն, պետք չէ մոռանալ այն խնդիրների մասին, որոնց հետ բախվեց կրիպտոաշխարհը 2022 թվականին։ Առաջին հերթին առանձնացնենք FTX ֆոնդային բորսայի սնանկությունը, որն այդ պահին աշխարհի կրիպտոբորսաների առևտրի հնգյակում էր։ 2022թ. նոյեմբերի 11-ին ընկերության գլխավոր տնօրեն Սեմ Բենկման-Ֆրիդը հայտարարեց, բորսայի սնանկության գործընթացի մեկնարկիի մասին (ըստ՝ ԱՄՆ սնանկության օրենսգրքի), ինչին հաջորդեց կայքում տեղադրված նյութը միջոցների դուրսբերումը տվյալ բորսայից ժամանակավորապես արգելափակելու մասին:


Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ համացանցում տարածվեց տեղեկատվություն FTX բորսանում առաջացող խոշոր ֆինանսական խնդիրների մասին, ինչը հանգեցրեց օգտվողների զանգվածային ակտիվների հարթակից դուրս բերմանը: Ի պատասխան, ընկերությունը արգելափակեց միջոցների դուրսբերումը և մեկնարկեց դատական գործընթաց՝ 8 միլիարդ ԱՄՆ դոլար ֆինանսավորում ներգրավելու համար, բոլոր պարտատերերի հետ հաշվարկելու և ընկերությունը մեծ պարտքերից դուրս բերելու համար:


Ըստ գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Բենկման-Ֆրիդը, այդ խնդրի միակ լուծումը ընկերության իր հիմնական մրցակից և խոշորագույն կրիպտոարժույթային առևտրային հարթակ՝ Binance-ին վաճառելն էր, սակայն գործարքը չկայացավ: Որպես ձախողման պատճառ Binance-ի գլխավոր տնօրեն Չանպեն Չժան նշեց հաճախորդների միջոցների կառավարման մեջ հայտնաբերված սխալներն ու ընկերության սնանկության դիմումի հետևանքով առաջացած ԱՄՆ կառավարության կողմից շարունակական ստուգումները: Ընկերությունը ստիպված է եղել միլիարդավոր դոլարներ հայթհայթել հաճախորդների դրամական միջոցները վերադարձնելու համար։


Մինչ օրս ընթանում են ընկերության հետագա զարգացման հարցով դատական գործընթացները։ Ընկերությունն ունի մեծ պարտքեր տարբեր բանկերում, վենչուրային և բարեգործական հիմնադրամներում, լրատվամիջոցներում և այլ կրիպտոհարթակներում: FTX-ի վարկատու են հանդիսանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Amazon-ը, Meta-ն, Microsoft-ը և Twitter-ը: Ընկերության հետագա ճակատագիրը դեռ որոշված չէ, բայց նոր գլխավոր տնօրենը անում է հնարավոր ամեն բան ընկերությունը փլուզումից փրկելու համար:


Հարկ է նշել, որ FTX կրիպտոբորսայի շուրջ ստեղծված ամբողջ իրավիճակը իր ազդեցությունն ունեցավ կրիպտոշուկայի նաև այլ խաղացողների վրա։ FTX-ի փլուզումից հետո Binance-ի օգտատերերը ևս սկսեցին իրենց կրիպտոակտիվների ակտիվ դուրսբերումը հարթակից։ Fortune հրատարակությունը, հիմնվելով իր սեփական աղբյուրների վրա, հայտնում է, որ FTX-ի սնանկացման հայտարարությունից հետո, Binance կրիպտոբորսաից դուրս է բերվել 6-8 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ: Չնայած այն հանգամանքին, որ վերջինիս գլխավոր տնօրենը հավաստիացնում է հարթակի ֆինանսական կայունությունը, բազմաթիվ օգտատերերի վստահությունը նվազել է նաև այն պատճառով, որ դեկտեմբերի սկզբին ընկերությունը 8 ժամով փակեց USDC հաստատուն կրիպտոարժույթի դուրսբերումը (կրիպտոարժույթ կապված ԱՄՆ դոլարի հետ), ինչը համացանցում խուճապի և մտավախությունների նոր մեծ ալիք բարձրացրեց։


Ամփոփելով վերլուծությունը, կարելի նշել, որ չնայած, նախորդ տարի տեղի ունեցած ունեցած նշանակալի իրադարձությունների, որոնք իրենց հետքը կթողնեն կրիպտոոլորտի զարգացման պատմության մեջ, կրիպտոշուկան այսօր շարունակում է ինտենսիվ աճ գրանցել: Հիմնական կրիպտոարժույթների գները, ինչպիսիք են Bitcoin-ը և Ethereum-ը, ակտիվորեն աճում են, աճում են անգամ իրենց ընդհանուր կապիտալիզացիան, կրիպտոակտիվների աշխարհը շարունակում է բարգավաճել և շատ երկրներ փորձում են պաշտոնապես գործարկել կրիպտոարժույթը որպես վճարային միջոց:


Հարցին, թե ին՞չ է սպասում կրիպտոարժույթին ապագայում, հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ, բայց ընթացիկ տվյալները վկայում են տվյալ պահին ոլորտում աճի միտման մասին։


Նյութը թարգմանվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից։