Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի երկրորդ եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, աճել է 13%-ով։ Տվյալները հրապարակված են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կայքում։
Անվանական արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ-ն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով շուկայական գներով կազմել է 1898,8 մլրդ դրամ կամ 4,7մլրդ դոլլար։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 641105 դրամ, 1424 դոլար կամ 1336 եվրո։
Զեկույցի համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ամենմեծ աճը գրանցել են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը (67,2%), ՏՀՏ ոլորտը (30,3%), և շինարարությունը (30,2%):
Բարձր ցուցանիշներն արձանագրվել են բնակարային և սննդի ոլորտում (28,5%), տրանսպորտի և պահեստավորման (23,8%), վարչարարություն և հարակից գործունեության (22,7%), մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության (17,9%), և կրթություն (13,9%) ոլորտներում։
2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճ գրանցած ոլորտներից են նաև մեծածախ և մանրածախ առևտուրը, մեքենաների և մոտոցիկլետների վերանորոգումը (13,3%), մշակույթը, ժամանցն ու հանգիստը (12,3%), արտադրությունը (9,6%), պետական կառավարումն ու պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը (5,9%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և որակյալ օդի մատակարարումը (4,7%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (3,6%), բնակչության առողջապահական և սոցիալական ծառայություններ (2,7%), ինչպես նաև ջրամատակարարում և ջրահեռացում, թափոնների կառավարում և վերամշակման ոլորտները (0,3%):
Ամենամեծ անկումը գրանցվել է լեռնահանքային արդյունաբերության և բաց շահագործման ոլորտում՝ 9%: Անկում է նկատվել նաև որպես գործատու տնային տնտեսությունների գործունեության մեջ՝ 3,2% և գյուղատնտեսության, անտառային և ձկնաբուծության ոլորտներում՝ 1,5%։
@Investin.am