31.12.2023
Հարգելի' գործընկերներ, ընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի կապակցությամբ:
Ամփոփելով անցնող տարին` կարող ենք միանշանակ ասել, որ, չնայած բոլոր դժվարություններին, այն հագեցած էր գործարար համագործակցության ամրապնդմանն ուղղված բազմաթիվ դրական իրադարձություններով։ Ասոցիացիայի գործունեության շրջանակում հաջողվել է մեծ աշխատանք կատարել, և, ամենակարեւորը, ամրապնդել հետագա զարգացման ուղղեգիծը։
Թող գալիք 2024 թվականն իր հետ նոր հնարավորություններ բերի, որոնք ուղղված կլինեն հայ գործարար համայնքի հզորացմանը։ Մաղթում եմ Ձեզ երջանիկ և խաղաղ Ամանոր։ Թող այն դառնա նոր լայնածավալ ծրագրերի ու ձեռքբերումների սկիզբ։
Հարգանքով՝
Հայ Գործարարների Ասոցիացիայի Նախագահ,
Սամվել Կարապետյան