Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Main People Production - հարցազրույց ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Անդրանիկ Նազարյանի հետ

article image
Author
no img
Armenian Business Portal
17.11.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Main People Production" ընկերության հիմնադիր-տնօրեն` Անդրանիկ Նազարյանի հետ։

________________________________________

image

Main People Production-ն արդեն 10 տարուց ավելի է՝ շուկայում է, 2020-ից գործում եք նաև Հայաստանում։ Ձեր պորտֆոլիոյի մեջ բազմաթիվ հաջողված նախագծեր կան. Ո՞րն է ձեր հաջողության գրավականն ու հիմնական առավելությունը, հաշվի առնելով մրցունակ և արագ զարգացող ոլորտը:


- Օրինակ բերեմ մեր ռեգիոնի վրա՝ Հայաստանի:

Մենք երկար տարիներ աշխատել ենք դրսում՝ Արաբական Էմիրություններում, և ճանաչում ենք դրսի բոլոր «Հայկո Մկոներին» (չակերտների մեջ): Մեր առավելություններից մեկն այն է, որ եթե ընկերությանը պետք է նախագիծ, որը նախատեսված է դրսի շուկայի համար, չեմ կարծում, որ Հայաստանում կա մի այլ ընկերություն, որն ունի մեր չափ միջազգային փորձ: Մենք թիրախին առաջարկում ենք այն, ինչը ամենաշատն է համապատասխանում պահանջներին:


Երկրորդ առավելությունը թիմն է:

Մեր թիմում չկա որևէ հաստիք, որը աշխատում է outsource-ով: Դա դարձնում է մեր ձեռագիրը անկրկնելի: Շատ ընկերություններ, այդ թվում՝ Հայաստանում, երբ ունեն նախագիծ, դիմում են լավագույն օպերատորներին, ռեժիսորներին և այլ մասնագետների՝ իրենց թիմից դուրս: Բայց շատ հաճախ այդ մոտեցումը բերում է այն հանգամանքին, որ տարբեր ընկերությունների համար աշխատում են նույն մարդիկ: Մենք զերծ ենք մնացել այդ ձևաչափից:


Երրորդ կետը՝ կրեատիվության մոտեցումն է, որը ևս շատ կարևոր է:

Հայաստանի շուկայում, երբ խոսում են կրեատիվից, մարդկանց առաջին ասոցիացիան հումորային լուծումներն են: Սակայն, լինելով կինոյի ոլորտի մարդ, կարող եմ հավաստիացնել, որ կրեատիվը կարող է արտահայտվել նաև դրամայի, ֆանտաստիկայի կամ մարտաֆիլմերի (բայեվիկների) միջոցով: Մենք փորձում ենք մեր գովազդներում օգտագործել տարբեր կինոժանրեր, որոնք յուրահատուկ և կրեատիվ են թվում Հայաստանի շուկայի համար:


Հույս ունեմ, որ մեր ձևաչափը կտարածվի,և դրա արդյունքում շուկան կստանա նոր զարգացումներ: Մրցակցությունը դրա շնորհիվ կաճի, իսկ ինչպես գիտեք, մրցակցությունը որքան բարձր է, այնքան ավելի որակյալ է դառնում արտադրանքը:

image

Սովորաբար հակառակն է լինում` Հայաստանի շուկայից են սկսում և հետո նոր դուրս գալիս այլ երկրներ, իսկ ձեր դեպքում հակառակն է ստացվել, և արդեն 10 տարուց ավելի է՝ շուկայում եք։ Ինչպե՞ս որոշեցիք նաև հայկական շուկա դուրս գալ։


- Մենք ի սկզբանե պլանավորում էինք **GSS** երկրների մեկ այլ շուկա դուրս գալ։ Սակայն Դոհայում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կային, և այդ պատճառով ստիպված էինք գալ Հայաստան։ 2020 թվականին սկսվեց կորոնավիրուսի համաճարակը, այնուհետև պատերազմը, իսկ հետո ես պարզապես սիրահարվեցի ու որոշեցի մնալ Հայաստանում։


Ո՞րն է բեքսթեյջ նյութերի հրապարակման հիմնական նպատակն ու արդյո՞ք այն ավելացնում է վստահությունը և հետաքրքրությունը ձեր հաճախորդների շրջանում, թե արվում է քոնթենթի ավելացման համար։


- Այս վերջերս LinkedIn- ում մի փոստ էինք արել, դուք ավելի շատ գնահատում եք վերջնական պրոդուկտը թե միյայն բեքսթեյջները , տարօրնակ է բայց մնեծամասնությունը հետքրքրված էր աշխատանքային պրոցեսներով։

Դուք աշխատում եք շինարարական ընկերությունների, հյուրանոցների, բանկերի, մարզահամալիրների և հեռահաղորդակցության ընկերությունների հետ։ Կա՞ արդյոք ինչ-որ մի ընդհանուր կոնցեպտ, որով առաջ եք շարժվում՝ ոլորտներից յուրաքանչյուրի դեպքում, թե ամեն ոլորտի յուրաքանչյուր հաճախորդին նորովի եք մոտենում՝ կախված նրա հարցումից:


- Եկեք օրինակ բերեմ շինարարության և բանկային ոլորտներից։ Ես մասնագիտությամբ մասնագիտությունը ֆինանսիստ է, և ես շատ լավ հասկանում եմ ֆինանսական լեզուն։ Երբ մեզ անհրաժեշտ է մշակել նախագիծ Product Owner-ի համար, մենք աշխատում ենք էքսպերտային լեզվով։ Այսինքն՝ մեր մարքեթինգն էլ է էքսպերտային, ոչ միայն վիզուալիզացիայի տեսանկյունից, այլ նաև բովանդակության։ Նույնը վերաբերում է շինարարության ոլորտին․ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ ցույց տալ, ինչն ընդգծել, ինչը կարևոր է թե՛ հաճախորդի, թե՛ կառուցապատողի համար։


Մեր փորձը ցույց է տալիս, որ դեռ չի եղել մի կազմակերպություն, որի հետ միայն մեկ անգամ աշխատած լինենք։ Մենք վստահելի գործընկեր ենք, և մեր աշխատանքը միշտ կրում է շարունակական բնույթ։

Ինչպե՞ս են փոփոխվում տեսանյութերի պատրաստման տենդենցներն ու ինչպե՞ս եք ադապտացնում ձեր ծառայությունները՝ համապատասխանելու ժամանակակից շուկայի պահանջներին։


- Իրականում տենդենցները գովազդի ոլորտում այնքան էլ հաճախ չեն փոխվում։ Դուք չեք կարող ուղղակիորեն փոխել տենդենցը, որովհետև թիրախային լսարանն ունի իր նախընտրությունները։ Այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա քայլ առ քայլ։ Դեպի լավը կամ դեպի վատը՝ դա արդեն այլ հարց է։ Իմ կարծիքով, ներկայումս շուկան ունի դրական փոփոխությունների տենդենցներ։


Շուկան զարգանում է, և մենք իրականացնում ենք ավելի շատ միջազգային որակի նախագծեր։ Կոնկրետ մեր ընկերության օրինակով կարող եմ ասել, որ Հայաստանում լոկալ մարքեթինգում իրականացնում ենք գլոբալ մեծ բրենդերի նախագծեր։ Սա ցույց է տալիս, որ շուկայի զարգացումն ակնհայտ է։

image

Զարգացման ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկա տարիների համար։ Արդյո՞ք պլանավորո՞ւմ եք ընդլայնվել կամ համագործակցել նոր շուկաների հետ:


Մենք զարգացման երկու վեկտոր ունենք, և երկուսում էլ նախատեսում ենք ընդլայնել շուկան դեպի GCC երկրներ, հատկապես՝ Քաթար և Սաուդյան Արաբիա։


Առաջին վեկտորը ենթադրում է, որ գլխամասային գրասենյակը (head office) կմնա Հայաստանում և կղեկավարվի այստեղից։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու հայկական շուկայի վրա՝ զուգահեռ զարգացնելով մեր գործունեությունը GCC տարածաշրջանում։


Երկրորդ վեկտորը ներառում է բոլոր ջանքերի կենտրոնացում GCC շուկայի վրա, իսկ Հայաստանը կպահվի որպես բիզնեսի մի մաս։


Թե որ վեկտորն ենք նախընտրելու, դեռ դժվարանում եմ ասել, նույնիսկ տոկոսային հարաբերությամբ։ Բայց ենթադրում եմ, որ արդեն հաջորդ տարի բոլորը ակնհայտորեն կտեսնեն, թե ինչ ուղղությամբ ենք շարժվում և ինչ պլաններ ունենք։