Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Creativelab – Interview with the founder and CEO of the company, Aram Mikaelyan

article image
Author
no img
Armenian Business Portal
27.10.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "Creativelab" մարքեթինգային ընկերության հիմնադիր-տնօրեն` Արամ Միքայելյանի հետ։

_________________________________________

Որո՞նք են եղել հիմնական մարտահրավերները CreativeLab-ի գործունեության 5 տարվա ընթացքում, և ինչպե՞ս են դրանք օգնել ընկերության զարգացման հարցում: Ինչպե՞ս եք պահում կրեատիվի և հաճախորդի կոմերցիոն նպատակների միջև հավասարակշռությունը, կամ համոզում հաճախորդներին ընտրել ոչ ստանդարտ լուծումներ:


- Կարիք չկա մեր գործընկերներին համոզելու, քանի որ անկեղծ ու պրոֆեսիոնալ աշխատանքը բերում է փոխադարձ շահավետ գործընկերության, և մենք դառնում ենք երկարատև, ամբողջ կյանքի գործընկերներ։ Creativelab-ը յուրահատուկ և տարբերվող ընկերություն է, որը մեկ վայրում տրամադրում է բիզնեսի զարգացման բոլոր ծառայությունները։


Դուք ունեք մասնաճյուղեր Գյումրիում և ԱՄՆ-ում: Ինչպե՞ս եք կազմակերպում աշխատանքը տարբեր երկրներում գտնվող թիմերի միջև: Որո՞նք են հիմնական տարբերությունները Կալիֆոռնիայում և Հայաստանում նախագծերի իրականացման հարցում մոտեցումների միջև, եթե այդպիսիք կան:


– Մենք աշխատում ենք CRM համակարգով. ամբողջ թիմը ներգրավված է CRM համակարգում, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը, նույնիսկ տարբեր ժամային գոտիները խնդիր չեն հաղորդակցության ու աշխատանքի ճիշտ կազմակերպման համար։ Պրոֆեսիոնալիզմն, իհարկե, մեծ դեր է խաղում այդ գործընթացում։


Միջազգային շուկայում աշխատելը միանշանակ շատ բարդ է և էականորեն տարբերվում է։ Այս փուլում մենք շատ ժամանակ չենք տրամադրում մեր ԱՄՆ-ի մասնաճյուղին, քանի որ հիմնական շեշտը դեռ ցանկանում ենք դնել հայկական շուկայի վրա՝ հայկական բիզնեսներին գեղեցիկ և լավ ներկայացնելով միջազգային շուկայում։


Դուք ունեք պրոմո-ապրանքներ, ինչպիսիք են գրիչները, գլխարկները և այլն: Որքանո՞վ է այս բիզնես ուղղությունը կարևոր CreativeLab-ի համար, և ինչպե՞ս է այն լրացնում ձեր հիմնական ծառայությունների ցանկը:


– Առանց պրոմո-ապրանքնեի մենք կիսատ կլինեինք, քանի որ այն լրացնում է մեր ամբողջական ծառայությունների շարքը։ Շատ հաճելի է, որ նոր բիզնեսներն արդեն հասկանում են պրոմո-ապրանքների կարևորությունը։


Քանի որ հանդիսանում ենք պրեմիում պրոմո-արտադրանքի ներմուծող Հայաստանում, մեր գործն ավելի հեշտացել է, և մենք կարողանում ենք մեր գործընկերներին ապահովել մեծ քանակությամբ տարբեր գույների ու բրենդավորմամբ պրոմո-արտադրանքով։


Միջազգային կոլաբորացիաներից ո՞րն է եղել CreativeLab-ի ամենանշանակալի համագործակցություններից: Ինչպիսի՞ մարտահրավերներ են առաջանում միջազգային շուկայում աշխատելիս: Իսկ հնարավորություննե՞ր:


– Մեր ամենանշանակալի միջազգային համագործակցություններից մեկը իսկապես մեծ նախագիծ էր։ Կարող եք պատկերացնել, որ մենք այդ աշխատանքը կատարեցինք Հայաստանից մեծ պատվով։ Դա հայտնի ծաղիկների ցանցի rebranding էր, որն իրականում շատ հաջողությամբ իրականացվեց և որի շնորհիվ կարողացանք նաև ամուր ոտքի կանգնել Ամերիկյան շուկայում։