Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

AfroBean - հարցազրույց ընկերության հիմնադիր-տնօրեն՝ Քրիստ Մարգարյանի հետ

article image
Author
no img
Armenian Business Portal
03.11.2024

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "AfroBean" ընկերության հիմնադիր-տնօրեն` Քրիստ Մարգարյանի հետ։

_________________________________________

Քանի՞ տարի եք այս ոլորտում, և ինչո՞ւ եք որոշել սկսել հենց B2B-ից։ Ո՞ր ոլորտների հետ եք աշխատում, և որտեղի՞ց եք ներկրում։


- Շուկայում արդեն 4 տարի ակտիվ գործում ենք։ Հիմնականում աշխատում ենք B2B ոլորտում, քանի որ դա մեզ համար ավելի թիրախային լսարան է։ Աշխատում ենք շատ մեծ ընկերությունների հետ, հիմնականում ՏՏ ոլորտի՝ մատակարարելով նրանց գրասենյակային սուրճը։ Քանի որ սուրճն ունի շատ անհատական համային առանձնահատկություններ, դժվար է համը բոլորի քիմքին հարմարեցնել։ Այդ իսկ պատճառով ունենք շատ մեծ տեսականի՝ մոտ 50 տեսակի սուրճ, որոնցից 12-13 տեսակը լավագույն վաճառվողներն են։

image


Ի՞նչ մտավախություններ ունեք B2C շուկա մուտք գործելու հետ կապված, որ մինչ այժմ դա չեք իրականացրել, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր հասարակությունն ունի մեծ սուրճի սպառում։


- Մենք ի սկզբանե դիրքավորել ենք մեզ որպես պրեմիում սեգմենտի բրենդ և ներկայացնում ու արտադրում ենք պրեմիում սեգմենտի ապրանքանիշեր։ Արդեն ունենք տեսականի, որը շուտով հասանելի կլինի նաև ցանցային սուպերմարկետներում։ Սկզբում B2C շուկան չէինք ընտրել, քանի որ ունեինք այն արտադրական ռեսուրսները, որոնք բավարար էին B2B շուկան ապահովելու համար։


Ո՞ր դիրքն է սուրճը զբաղեցնում համաշխարհային շուկայում, և ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում սուրճի թանկացումը։


- Սուրճը վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է աշխարհի ամենավաճառվող ապրանքներից մեկը՝ նավթից անգամ առաջ անցնելով։ Տվյալների համաձայն, սուրճի թանկացումն կապված է գլոբալ տաքացման հետ. միայն այս տարի մի քանի միլիոն տոննա սուրճի բերք չի աճել, ինչն էլ առաջացրել է գների կտրուկ աճ։

Ի՞նչ պահանջարկ ունեն արոմատացված սուրճերը հայկական շուկայում, և քանի՞ տեսակի արոմատացված սուրճ ունեք։


- Արոմատացված սուրճերն հետաքրքիր տեսականի են՝ այն մարդկանց համար, ովքեր բուն սուրճը չեն սիրում կամ չեն նախընտրում։ Արոմատացված սուրճը նրանց համար յուրահատուկ փորձ է՝ սուրճի համը գնահատելու համար, քանի որ այն ավելի արտահայտիչ և քաղցր համեր ունի։ Պահանջարկը մեր ծավալների համեմատությամբ փոքր տոկոս է կազմում, քանի որ մարդիկ միշտ նոր համեր են ցանկանում փորձել, և նույն արոմատացված սուրճը հաճախ չեն ընտրի։ Օրինակ՝ բալի համով սուրճ շատերը երբևէ չեն խմել կամ լսել, բայց հետաքրքրության համար գոնե մեկ անգամ փորձում են։

image

Ո՞ր ուղղությամբ եք պատրաստվում զարգանալ, և արդյո՞ք նախատեսում եք ընդլայնել տեսականին։ Ունե՞ք արտահանման պլաններ։


- Ի սկզբանե, մեր ընկերությունը ստեղծելիս մենք նախատեսել ենք հիմնականում արտահանում իրականացնել։ Հայաստանի շուկան շատ փոքր է, և գրեթե բոլոր տեղական գործընկերների հետ արդեն համագործակցում ենք։ Արտահանումը կարևոր է, որպեսզի տեղական արտադրությունը կարողանա դիմանալ։ Առաջին փուլով պլանավորում ենք մուտք գործել արաբական շուկա, որտեղից մեծ հետաքրքրություն կա։ Ներկայումս արդեն սուրճի պատվերներ ունենք Սաուդյան Արաբիայից, Արաբական Էմիրություններից, Օմանից և Եմենից, և պատրաստվում ենք սկսել արտադրությունը։

Արտադրությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանում. սուրճի հումքը ներմուծում ենք կանաչ հատիկների տեսքով, իսկ բովումը, փաթեթավորումն ու մնացած գործընթացները կատարվում են տեղում։