Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Glaze – Interview with the Founder of the Company, Narine Isakhanyan

article image
Author
no img
Armenian Business Portal
01.06.2025

#MadeBy_Arm շարքի շրջանակներում վերջերս Armenian Business Portal-ը վերցրել է էքսկլյուզիվ հարցազրույց "GLAZE" ընկերության հիմնադիր`Նարինե Իսախանյանից։

______________________________________

image

Ձեր ապրանքների արժեքը շուկայական միջինից զգալիորեն բարձր է։ Ի՞նչ ռազմավարության կամ յուրահատուկ մոտեցման շնորհիվ կարողացաք կարճ ժամանակում գրավել նորաձևության սիրահարների ուշադրությունը Հայաստանում։


- Սկզբից ի վեր՝ բրենդի գլխավոր բաղադրիչ որոշել էի, որ պետք է լինի անհատականացումը(անվանական իրեր): Իմանալով, որ մարդկանց համար պրոդուկտի արժեքը ավելի է բարձրանում, երբ տվյալ ապրանքը ստեղծված է իրենց համար, գլխավոր ատրիբուտ դարձավ customization-ը։ Չեմ վախենում ասել, որ առաջին անվանական ծամակալները, սանրերը և հայելիները ՀՀ-ում ներկայացրել է GLAZE-ը, և դա էլ հնարավորություն էր տալիս շուկայում առաջինը որոշելու արժեքը և սահմանելու նշաձող։ Ռազմավարությունն էր ունենալ հրաշալի և բարձրակարգ պրոդուկտ և զարգացնել տվյալ պրոդուկտը ու ներկայացնել սոցիալական ցանցերում ՝ ապացուցելով, որ օնլայն խանութը կարող է ունենալ այնպիսի քոնթենթ և մարքեթինգային ռազմավարություն ինչպես անում են բրենդներ, ովքեր ունեն inhouse կամ outsource մարքեթինգային թիմ։ Մեթոդը մեկն է՝ ինչպես GLAZE-ի պրոդուկտն է անհատականացված, այնպես էլ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ ծառայության և վերաբերմունքի մատուցումն է անհատականացված։ Տվյալ պահին կարևոր ենք համարում բրենդի ճանաչելիության բարձրացումը, և այդ նպատակին հասնելու համար, համագործակցում ենք այլ կազմակերպությունների հետ, օրինակ՝ վերջերս հաջող համագործակցություն ունեցանք, ապրիլի 7-ի կապակցությամբ, Կերոն հիմնադրամի հետ։

image

Պլանավորո՞ւմ եք ընդլայնել արտադրանքի տեսականին՝ անցնելով մազերի աքսեսուարներից և կոսմետիկ պայուսակներից դեպի նոր ապրանքախմբեր։ Եթե այո, ապա որ ուղղություններն են ձեզ առավել հետաքրքրում։


- Իհարկե, պլանավորում ենք և ունենք պատկերացումը, թե բրենդը, որ ուղղությամբ պետք է շարժվի։ Մեր ծամակալները, սանրերը, հայելիները և կոսմետիկ պայուսակները մշտական մնալու են մեր արսենալում, բայց իրենց կողքին շուտով հայտնվելու են այնպիսի պրոդուկնտեր, որոնք ամբողջական կդարձնեն աղջիկների կոսմետիկ պայուսակների և, ինչու ոչ, պայուսակների պարունակությունը։


Ձեր անհատականացված (customization) մոդելը ներկայումս ակնհայտորեն պահանջարկ ունի։ Սակայն՝ հաշվի առնելով, որ նման տենդենցները հաճախ ժամանակավոր բնույթ են կրում, ունե՞ք երկարաժամկետ ռազմավարություն՝ շուկայի հնարավոր փոփոխություններին դիմակայելու համար։


- Համաձայն եմ, առաջին ռիսկը, որ եղել է բրենդը սկսելիս, հենց customization եզրույթ մտցնելն էր՝ իմանալով, որ դա կարող է իր ակտուալությունը կորցնել։ Չնայած որ, նայելով շուկայի պատմությանը, տեսնում ենք , որ 20-րդ դարից սկսած դրա արժեքավորումը ավելի մեծանում է, քան թե նվազում։ Իսկ ռազմավարությունը այն է, որ պլանավորված ստեղծում ենք և շուտով կթողարկենք այնպիսի beauty պրոդուկտներ, որոնք կլինեն շատ որակյալ և օգտակար։ Նպատակը մեկն է. դարձնել բրենդը evergreen:


image

Արդյոք միջազգային պատվերների ու արտասահմանյան առաքման հետ կապված փորձ ունե՞ք։ Ինչպիսի՞ն են ձեր նպատակները այս ուղղությամբ մոտ ապագայում։


- Առաջին իսկ պատվերները եղել են արտասահմանից, հիմնականում՝ ԱՄՆ, Ռուսաստան: Մի զավեշտալի դեպք հիշեցի, որ Ավստրալիայից հայտնի ինֆլրուենսեր էր ցանկանում պատվիրել, իր ընկերուհիների համար GLAZE-ի բոլոր պրոդուկտներից, քանի որ շատ էր սիրել բրենդի կոնցեպտը։ Այդ ժամանակ եղավ առաջին հիասթափությունը, որ ՀՀ-ում փոստային առաքումները շատ թանկ են դեպի այնպիսի երկրներ, ինչպիսին է Ավստրալիան։ Տխուր է, երբ առաքման արժեքը կարող է պրոդուկտի արժեքի տասնապատիկը կազմել։ GLAZE-ի արտասահմանյան շուկա մտնելը ուղիղ կապված է ՀՀ-ում լոգիստիկ խնդիրների լուծման հետ։ Մենք դեմ չենք, լինել արտասահմանյան աղջիկների, պայուսակների կամ վարսերի գլխավոր մի մասնիկը։