Կամ մեզ հետ
+374 (55) 81-01-01
Unicorn business center, Maro Margaryan 2/4, Yerevan

Նոյեմբերի 20-ին “ExportPro” նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Ստանդարտներն ու թվայնացումը բիզնեսում» թեմայով գործարար միջոցառում

Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանում մատակարարման շղթայի արդի իրավիճակն ու հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացնել ստանդարտացման, գործընթացների ավտոմատացման և թվայնացման արդի գործիքակազմերը՝ որպես մրցունակության խթանման և աճի արագացման արդյունավետ ուղի։


Միջոցառումը բաղկացած էր ոլորտային շնորհանդեսներից, պանելային և «ԵռաTalk» ձևաչափով քննարկումներից:


Ոլորտի փորձագետները ներկայացրեցին մատակարարման շղթայի կառավարման միջազգային լավագույն փորձը, արդի լուծումներն ու վերջին միտումները, իսկ մատակարարման շղթայի կառավարման ոլորտում հաջողած ընկերությունները կիսվեցին ստանդարտացման և թվային գործիքների ներդրման միջոցով իրենց կազմակերպությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման հաջողության։